Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հարցաքննվել ու… հեռացել է Հայաստանից

Հարցաքննվել ու…  հեռացել է Հայաստանից
23.10.2015 | 10:57

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով, ըստ մամուլի տեղեկատվության, դրանից հետո կնոջ ու հոր հետ լքել է Հայաստանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առողջական խնդիրներ ունեցող Հայրապետյանը պատրաստվում է նոյեմբեր ամսին բուժման նպատակով մեկնելու արտերկիր: Ահա այսպիսի զարգացումներ: Թե նրա բացակայության պայմաններում ո՞վ պիտի անտեր մնացած հայկական ֆուտբոլին տեր կանգնի, հայտնի չէ, թեպետ հայաստանյան ֆուտբոլն այնպիսի վիճակում է, որ գործերի նման կառավարման դեպքում բնավ էլ նշանակություն չունի այդ տիրոջ լինել-չլինելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ